|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն, ով արդեն պաշտոնապես գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն, ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր որոշման և տեղափոխման մասին:
«Շատ երջանիկ եմ: Սա հեշտ որոշում էր: Երեկ հանդիպեցի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, հինգ րոպե հետո մենք համաձայնության եկանք: Կարճ ժամանակում հասցրեցինք քննարկել մի քանի հարցեր: Ես նրան հարցրի` ցանկանո՞ւմ է, որ ես վերադառնամ, նա պատասխանեց` ուզո՞ւմ ես վերադառնալ: Որոշումն ընդունվեց շատ արագ: Ցանկանում եմ ամեն ինչ զրոյից սկսել»,- ասել է պորտուգալացին: