Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Սևանից 40 մլն խմ ջրառի թույլտվություն տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եթե կա հնարավորություն սեզոնը փակելու առանց այդ հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, ապա այդպես լուծվի խնդիրը, իսկ եթե բերքը ոչնչանա, ապա պետք է կատարեն այդ ջրառը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է այս որոշմանը և կարծում է, որ որոշմանը պետք է դեմ լինեն բոլոր նրանք, ում համար Սևանը որևէ արժեք ունի: «Պետք է դեմ գնանք այս որոշմանը: Համենայն դեպս, «կանաչ հանրությունը», հասարակությունը, Սևանի բնակիչները, բոլոր նրանք, ում համար Սևանն, իրոք, այն հարստությունն է, ինչի մասին բոլորս սիրում ենք խոսել, և ում համար Սևանն ազգային արժեք ունի, բոլորը պետք է դեմ գնան այդ որոշմանը»,- ասաց նա:
Բնապահպանը տեղեկացրեց նաև, որ շուտով «SOS Սևանը» խնդրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2017-ին, երբ ընդունվեց Սևանա լճից 100 մլն խորանարդ ջրառի մասին օրենքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր քվեարկվել: