|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռք բերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին հարցը:
Նախատեսվում է 2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք տրամադրելու նպատակով 170 միլիոն 500 հազար դրամ սուբսիդիա տրամադրել «Մաքսհուր» ՍՊԸ-ին մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Մրցույթում հաղթել է վերոնշյալ ընկերությունը, ըստ այդմ` 1 լիտրը 314 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34 դրամ է:
Վարչապետը հարցրեց. «Մենք այս հարցը ուշացրել ե՞նք»: Նախարարը նշեց, որ ուշացրել են գարնանացանի աշխատանքների առումով, քանի որ մտածում էին, որ գուցե իմաստ չունի այդ ծրագիրն իրականացնել:
«Ուրեմն լավ չենք արել: Հետևեք, որ այդ հարցը մաքսիմալ կարգավորենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: