|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։
Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այն խարսխված է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք աշխատանքային այցի օրակարգին։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին