Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսությանն նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացմանը և դրանք «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելուն:
«Վարձակալության պայմանագրի համաձայն` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները ամրացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»,- տեղեկացրեց Սերգո Կարապետյանը:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ գույքի մասին է խոսքը. «Խաչատրյան Գագիկն այստե՞ղ է, ի՞նչ գույքի մասին է խոսքը»:
«Գույքը երկու մասից է բաղկացած, մի մասն իր հայեցակարգային միջոցներով է գնում, և մյուս մասը պահուստով գնված գույքն է»,- պարզաբանեց Խաչատրյանը:
«Այ, հենց այդ պահուստային միջոցներով գնված գույքի մասին եմ ես խոսում, ի՞նչ գույք է, այդ գնումները մրցույթո՞վ են կատարվում: Պարո'ն Կարապետյան, ես խնդրում եմ` մի հատ աշխատակազմի հետ այդ ցանկը նայեք, մինչև չվերանայեք, չեմ ստորագրելու այդ որոշումը»,- ասաց վարչապետը: