|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը կլուծարվի: Նման հանձնարարական այսօր` կառավարության նիստի ժամանակ, տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին` մեկ շաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ փաթեթ:
Գյուղատնտեսության նախարարը վարչապետից հետաքրքրվեց, թե ում է անցնելու այդ գործառույթը: «Որովհետև ես տեղյակ չեմ` ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, և գյուղնախարարության ենթակայության տակ գործող տվյալ տեսչությունը, որը զբաղվում է է պետհամարանիշների տրամադրմամբ, կլուծարվի, իսկ այդ գործառույթը կփոխանցվի ոստիկանությանը: