|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք հետևելու է վարչապետի օրինակին` անդամակցելով ՀՀԿ-ին:
«Այո, հետևելու եմ վարչապետի օրինակին, դիմում գրելու եմ` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Այսօր կգրեմ դիմումը»,- ասաց նա` հավելելով, որ թեև պարտադիր չէ կուսակցական դառնալը, սակայն ինքը թիմային աշխատող է, ուստի կդառնա կուսակցական:
Հարցին, թե ի՞նչ դրդապատճառներով է անդամակցելու ՀՀԿ-ին, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Նրա գաղափարախոսությունն ինձ մոտ է»: Սակայն հարցին, թե ի՞նչ կարող է մեջբերել Նժդեհի գաղափարախոսությունից, արդյո՞ք ծանոթ է այդ գաղափարախոսությանը, նախարարն անկեղծ պատասխանեց. «Ոչ, ծանոթ չէ, բայց ես համարում եմ, որ այսօր ճիշտ է անդամակցել ՀՀԿ-ին»:
Նա հավելեց, որ միշտ էլ իր ձայնը ընտրությունների ժամանակ տվել է ՀՀԿ-ին, նախագահական ընտրություններում` Սերժ Սարգսյանին, այնպես որ` իր` ՀՀԿ-ական դառնալը տրամաբանական է: