Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, և այս շրջանը կարելի է նախընտրական համարել, բայց, մյուս կողմից, որևէ տեղ, այդ թվում` Սահմանադրությունում գրված չէ, թե երբ կարելի է փոխել վարչապետին, երբ չի կարելի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Երկրի իշխանությունն ինքն է նպատակահարմար գտնում` որ պահին ինչպիսի կադրային քաղաքականություն իրականացնի: Այս պահին հանրապետության նախագահը նման որոշում է կայացրել, և դա բավական ճիշտ որոշում է, որովհետև անցած տարիների ընթացքում պարզ դարձավ, որ մեր հասարակության համար, այդուհանդերձ, շատ տեսանելի փոփոխություններ չգրանցվեցին: Հանրապետության նախագահը առաջնորդվել է հասարակությանը իրական փոփոխություններ մատուցելու ցանկությունից, և այդ պատճառով էլ տեղի ունեցավ կառավարության այս փոփոխությունը»,- ասաց պատգամավորը:
Եսայանը նշեց, որ Հանրապետականի կադրային բազան բավականին հարուստ է, սակայն դա հանրապետության նախագահի որոշումն էր, որ երկրի վարչապետ դառնա հենց Կարեն Կարապետյանը: «Նրա` աշխատանքի անցնելուց որոշ ժամանակ հետո պարզ կդառնա, որ այս որոշումը ճիշտ էր»,- շեշտեց նա:
Ըստ Եսայանի` Հովիկ Աբրահամյանը թերացումներ չի ունեցել: «Երբ նախագահը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական է տվել, և նոր վարչապետը Կարեն Կարապետյանն է, չխոսվեց որևէ թերացման մասին, ընդհակառակը` շնորհակալություն հայտնեցինք ու հաջողություն մաղթեցինք նոր վարչապետին»,- ասաց նա` հավելելով, որ Աբրահամյանը թերացումներ չի ունեցել, բայց կա ռեալ իրականություն, որի մեջ պետք է տեղավորվել:
Եսայանը կարևորեց այն փաստը, որ նախագահ Սարգսյանն անձամբ շեշտել է, որ Կարեն Կարապետյանին տրված է լիակատար ազատություն: Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը չունե՞ր այդ ազատությունը, պատգամավորը պատասխանեց. «No comment»: