Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խոսեց` ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների: Նրա խոսքով՝ այսօր երկրում շատ լավ բան է կատարվում, եւ խորհրդարանական ուժերի և քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին:
«Եվ միայն երկու, երեք ոչ թե քաղաքական ուժ, այլ՝ անուն, որոշակի պատվերի տակ այսօր կեսօրին փորձեցին ներկայացում սարքել, բարեբախտաբար չստացվեց: Բայց ուզում եմ ասել, որ բոլոր այս կարգի թատրոնները պետք է համարժեք գնահատականի արժանանան: Ուզում եմ հորդորել,որ բացասական էներգիան թողնեն դրսում: Եկեք մասնակցեք քննարկումներին»,- ասաց Մարգարիտ Եսայանը: Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժերի ղեկավարներ, որոնց մանկության կապույտ երազանքն է եղել դառնալ երկրի նախագահ, հասկանում են, որ փոփոխված սահմանադրությամբ իրենք չեն կարող դառնալ լայն լիազորություններով նախագահ: «Հարց են տալիս, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել: Իսկ ինչու՞ չի կարող: Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից ավելի լավը: Ինչու՞ պետք է այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող պետական քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա նստի իրենց տանը: Ես կարծում եմ, որ որևէ պաշտոնում Սերժ Սարգսյանի դերակատարությունը շատ կարևոր է Հայաստանի հետագայի համար: Դրանով պետք է հպարտանալ»,- ասաց պատգամավորը: