Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ ինչ է մտածում կառավարության կազմում կադրային լուրջ փոփոխությունների մասին, արդյո՞ք փոփոխությունները արդյունավետ կլինեն: Սամվել Նիկոյանը նշեց, որ թեեւ իշխանությունը խոստացել է կադրային լուրջ փոփոխություններ, սակայն ներկայումս կա գործող կառավարություն, որը ներկայացնում է հաշվետվություններ: Հարցին, թե կառավարության կազմում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնու՞մ է, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Փոփոխությունների անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, և սկսած փետրվարի 12-ից, երբ նախագահը ելույթ ունեցավ փոփոխությունների մասին, բարեփոխումների մասին, այդ հարցը միշտ օրակարգում է: Բայց թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, կերևա առաջիկայում»:
Սամվել Նիկոյանը նշեց նաեւ, որ տեղյակ չէ վարչապետի փոփոխության մասին:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այս ամիս լուրջ փոփոխություններ են սպասվում: