Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն այսօր ամփոփեց 2010 թվականի Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքը:
Նիկոյանը արտաքին քաղաքական դաշտում Նիկոյանը կարեւորեց հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած իրադարձությունները, հիշեցրեց, թե ինչպես Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը դուր չեկավ Թուրքիային, փոխարենը դրական գնահատվելով միջնորդ պետությունների կողմից, անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմից հարաբերությունների սառեցմանն ու դրա դրդապատճառներին:
Սամվել Նիկոյանը նշեց, որ Թուրքիայի տարածած լուրերը, թե իբր բանակցությունները շարունակվում են` չեն համապատասխանում իրականությանը: «Հարցը Հայաստանի օրակարգից հանվել է»: ԱԺ փոխնախագահի համոզմամբ` տարին բարեհաջող էր նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման համար:
«ԼՂՀ հարցում տարին փակում ենք շատ ավելի վստահ, շատ ավելի դրականորեն տրամադրված դեպի ապագան, որովհետեւ արդեն իսկ միջազգային հանրությունը տեսնում է միայն ու միայն երեք հիմնարար սկզբունքների շրջանակում»,- ասաց նա: