|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ՀՀ-ում պարզապես անիշխանություն է, քանի որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է, Տիգրան Սարգսյանը` Ռումինիայում, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Գերմանիա (թեեւ ըստ պաշտոնական հաղորդագրության` նա սեպտեմբերի 25-ին պետք է մեկնի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ մեկնել է): ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ գտնվում է Չինաստանում:
Արդյունքում, համաձայն ՀՀ Սահմանադրության, երկրի ղեկավար է դարձել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Եւ եթե հաշվի առնենք Նիկոյանի վերաբերմունքն ըմպելիքների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ մեր երկիրը նախանձելի վիճակում չէ: Հիշեցնենք, որ օրերս Նիկոյանը հպարտացել էր ԱՄՆ-ի կողմից իրեն տրված «Սերժ Սարգսյանի լեյտենանտ» որակմամբ: Իսկ այսօր հանգամանքների բերումով լեյտենանտը գեներալ է դարձել:
Թերթը փորձել է նրա նոր կարգավիճակի մասին հարցեր տալ, սակայն ԱԺ փոխխոսնակ-ՀՀ նախագահը հրաժարվեց` ասելով, թե մենք իրավունք չունենք իրեն հարց տալ: