Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
<Կարեւորը անունները չեն` կլինեն պաշտոնում, թե չեն լինի: Նախագահը շատ հստակ ներկայացրեց իշխանության փիլիսոփայությունը` որեւէ անբարեխիղճ պաշտոնյա, ով իրեն օրենքից բարձր կպահի, չպետք է տեղ ունենա պետական համակարգում: Եթե կլինեն այդպիսիք, բնականաբար չեն աշխատի>,-նախորդ շաբաթվա նշանակումների հետ կապված, հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով ԵՐԿԻՐ-ի թղթակցի հարցին` ինչ հիմնավորումներով է առաջնորդվել իշխող կուսակցությունը`կադրային վերջին փոփոխություններն իրականացնելիս, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. <Էկոնոմիկայի նախարարի հետ կապված կարող եմ միայն ասել, որ Ներսես Երիցյանը ոչ թե հեռացվել է, այլ նույն ոլորտում կտեղափոխվի այլ աշխատանքի, ուր եւս կօգտագործի իր ունակությունները: Իսկ թե ինչու են կանգ առել հենց Տիգրան Դավթյանի վրա, ապա վարչապետը շատ հստակ ներկայացրեց, որ Տիգրան Դավթյանը երկար ժամանակ եղել է այդ ոլորտում փոխնախարար, պրոֆեսիոնալ է, եւ կարծում եմ`շատ նորմալ է, որ նա հաստատվել է այդ պաշտոնում>:
Ինչ վերաբերում է ֆինանսների նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանին, ապա Շարմազանովի համոզմամբ, Գաբրիելյանը ֆինանսական ոլորտի արհեստավարժներից է, եւ նրա այս թեկնածությունն ընդունելի է գոնե արհեստավարժների ու այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այդ ոլորտում: