կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 10:19
Քաղաքական

Սամվել Նիկոյանը մարտի 1-ի դեպքերի մասին հաջորդ առավո՞տ է իմացել

Սամվել Նիկոյանը մարտի 1-ի դեպքերի մասին հաջորդ առավո՞տ է իմացել

«Ժողովուրդը» գրում է.

 

«ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։ Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուր»–ից։

 

Այնինչ, 2008թ. մարտի 1–ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երևանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, և այդ նիստին մասնակցել է նաև Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին։ Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու Աժ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։