կարևոր
8116 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 17:56
Քաղաքական

70-80-ական թթ. նրանք ամաչում էին իրենց պապերի արածների համար, ազգանուններն էին փոխում. Սամվել Նիկոյանը՝ Փաշինյանի իշխանության մասին

 

70-80-ական թթ. նրանք ամաչում էին իրենց պապերի արածների համար, ազգանունները, բնակության վայրերն էին փոխում, որ որևիցե մեկը չճանաչի և չասի, որ այդ տականքների սերունդներն են իրենք. այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում, խոսելով Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող հալածանքների մասին, հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը 

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը:

Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: