Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միությանն անդամակցելու գործընթացն իրականացնելու համար Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, պատրաստվում է կադրային լայնածավալ փոփոխությունների՝ ռուսիֆիկացնելով իշխանության բոլոր օղակները: Կադրային տեղաշարժերը կուրվագծվեն հոկտեմբերին սկսվելիք Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունների ավարտից հետո միայն, իսկ հիմա նոր կադրերի առաջքաշման, ռասկրուտկայի շրջանն է սկսվում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս խնդիրների լուծման հարցերում հատկապես վճռորոշ է Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի կարծիքը, ում ղեկավարած կառույցը հոկտեմբերի 5-ին պատրաստվում է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները' միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթները: Մանուկյանն առաջարկել է նաեւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտների խնդիրները:
Իսկ ՀԽ անդամ, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ առաջարկել է վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաեւ տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու փոխարեն դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը' նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը եւ խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար: Այս հարցերը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ քննարկվել են ուրբաթ օրը կայացած ՀԽ նիստի ժամանակ:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: