Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, խոսելով Հայաստանի ու Արցախի համար ստեղծված ռազմաքաղաքական վիճակի մասին, նշեց, որ չի բացառվում ռազմական լայնածավալ գործողություն սահմանին:
«Մենք հասկացանք, որ ունենք ԶՈՒ, զինված բանակ, որը միշտ եղել է մեր ժողովրդի հոգածության առարկան, ունենք հերոս զինվորներ, սպաներ, որոնք ունակ են թշնամուն ցույց տալ իր տեղը: Մենք ունենք բավարար քանակի զինտեխնիկա, որ կարողանանք թշնամու ատամները ջարդել»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Ինչ վերաբերում է անվտանգության ու ինտեգրացիոն համակարգերին, պատգամավորը կարծում է, որ Հայաստանը ճիշտ է վարվել՝ անդամակցելով ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին, թեև կան խնդիրներ, բայց այդ ոլորտներում համագործակցությունը տվել է իր արդյունքները, Հայաստանը կարողացել է ձեռք բերել բավարար քանակի զինտեխնիկա:
Նրա խոսքով՝ եթե ընթանում են ռազմական գործողություններ, անիմաստ է խոսել բանակցությունների մասին: ԼՂ ճանաչման հետ կապված` Սամվել Նիկոյանը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին, համապատասխան պայմաններում, և այս պահին իշխանությունները գտնում են, որ սա այն պահը չէ, որ ԼՂ-ն ճանաչվի, թեև դա մեր նպատակներից մեկն է:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ ԼՂ-ն այս պահին ճանաչվի, պատգամավորը նշեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն ՄԽ շրջանակներում: «Ադրբեջանի կողմից հաջորդ ռազմական գործողությունը հենց կլինի, այդ ժամանակ մենք կճանաչենք ԼՂ-ն»,- ասաց Նիկոյանը: