Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան, ինչպես եւ ընտրությունների օրը, Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր: Նա հանդիպել է ՀՀԿ ակտիվի հետ, եւ որքան էլ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախագահը աշխատանքը վատ կատարելու համար որեւէ ՀՀԿ-ականի նկատողություն չի արել, չի զայրացել, բայց, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, իր վերաբերմունքով հստակ ցույց է տվել, թե ումից է գոհ, ումից` դժգոհ եւ ինչու: Դա իր ազդեցությունը չի կարող չթողնել հետագա պաշտոնավարումների կամ պաշտոնանկությունների վրա: Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե, արդյոք, երեկ կադրային փոփոխությունների հարց քննարկվե՞լ է:
Թեեւ նա վստահեցրեց, որ նման հարց չի քննարկվել, բայցեւ հավելեց. «Մենք շատ բան էլ չունենք քննարկելու, որովհետեւ կադրային տեսանկյունից մենք բավականին շատ պատրաստված մարդիկ ունենք»:
Դիտարկմանը, թե, ըստ Սամվել Նիկոյանի, օրինակ` վարչապետ Տիգրան Սարգսյանը միանշանակ չի փոխվի, Սահակյանն արձագանքեց. «Ես նման անորոշ պատասխաններ չեմ կարող տալ, որովհետեւ միանշանակ բոլորս էլ փոփոխության ենթակա ենք` նայած, թե ինչպիսի ծրագրեր կունենանք, եւ մեզանից յուրաքանչյուրն ինչպիսի դերակատարում կարող է ունենալ: Ենթադրենք, եթե Սահակյան Գալուստը կամ որեւէ մեկը պետք է փոխվի, դա չի նշանակում, որ խաղից դուրս մնացած անձինք կլինեն: Բայց, որ ծրագիր կա, եւ ծրագիրը իրագործողների խնդիրն ավելի լուրջ կդրվի, դա` միանշանակ»: