|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նման որոշում այսօր ընդունեց գործադիրը։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի պետական լիազոր մարմնի ճանաչումը հնարավորություն կտա հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել մշտադիտարկման միասնական համակարգ»,- ասված է նախագծի մեջ: