Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններով շարունակում են մտահոգ լինել հասարակություն ամենատարբեր շերտերը: Այսօր մի խումբ մտավորականներ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդծեցին, որ անհանգստացած են ստեղծված իրավիճակով և հարցի լուծումը տեսնում են բանակցային տարբերակով:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ընդգծեց, որ մտավորականության հիմնական կոչը վերաբերում է նրան, որ արյուն չթափվի: «Բոլորիս սրտում մխում է քառօրյա պատերազմի ցավը, հիմա հանկարծակիի ենք եկել այսպիսի իրադարձություններից: Հայը հայի դեմ չպետք է զենք բարձրացնի: Մտավորականների խոսքն ուղղված է ժողովրդին, իշխանությանը և այն տղաներին, ովքեր հիմա ՊՊԾ գնդում են, այն մարդկանց, ովքեր Խորենացի փողոցում են, սփյուռքահայերին, բոլորին, մեր խոսքը մեկ հասցե չունի, դա ընդհանրական ժողովրդին ուղղված է»,- ասաց Միլիտոնյանը ՝ հավելելով. «Ստացվում է՝ մտավորականն է միայն մեջտեղում խոսում, իշանավորներից քչախոս են, մյուս թևերից, ընդդիմադիր կոչված ուժերից հազվադեպ ձայներ կլսես, մտավորականները ցավ են արտահայտում զոհվածների, վիրավորների մասին, բայց մտավորականների վրա են հարձակվում: Մնեք հարցը վճռորոշ ձևով լուծողը չենք, մենք ցավ զգացող, առաջարկություններ, հորդոր անող ենք»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ իր խոսքում շեշտեց, որ հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է:
«Հիմնական ուղղվածությունը և գիծը, որի մասին խոսում ենք, խաղաղ ելքն է՝ առանց ավելորդ լարվածության, ջղային շարժումների և, իհարկե, առանց արյան: Այդ կարծիքը շատերը չեն կիսում և նպատակ կա հրահրել և ավելի սրել, երկկողմանի եմ ես ասում սա: Ինձ համար զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը սկսեց բռնություն գործադրել, չնայած ոստիկանն ունի դրա իրավունքը, եթե նրա վրա հարձակվում են, և ինձ համար շատ ցավալի է, երբ տեսնում եմ, որ քարեր են նետվում ոստիկանի վրա, նրանք էլ են հայ, իսկ դա արդեն գրգռում է: Սա բռնություն է, որը, ըստ երևույթին, ինչ-որ մեկին պետք է, ես սա մի քիչ տագնապալի եմ նկատում, չէի ուզենա համեմատություններ անել, բայ հիշեցի 14 թվականի և Կիևի իրադարձությունները»,- ասաց նա:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր խոսքում նշեց սա բարդ ժամանակաշրջան է: «Ես համաձայն եմ այն տեսակետին, որ ժամանակ առ ժամանակ պորտթկումներ են լինում, խոսակցություններ են լինում, կարծիքներ են լինում: Ինչ-որ եղել է, սա հետևանքն է: Ես կարծում եմ ՝ փոխզիջողական վիճակ պետք է լինի, պետք է հանդուրժողական վիճակ լինի և, որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք պետք է ներողամիտ լինենք: Պետք է շատ զգույշ լինել և միևնույն ժամանակ ճիշտ կողմնորոշվենք և ելքն այն է, որ իրար փորձենք հասկանալ: Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրելի լինեն երկու կողմերի համար էլ, թող այդ մարդիկ լուծեն հարցը»: