|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք: Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները: Գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով կառավարության կողմից պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքին:
«Ես 6 աշխատակցի գործատու եմ և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրվական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում՝ իմ հաշվին:
Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը»: