Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ԱԺ հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգին անցնելուց առաջ վարման կարգով խոսք վերցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա կրկին պահանջում էր, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնի անձամբ Սերժ Սարգսյանը:
Փոստանջյանի պահանջ-հարցադրմանը արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ի՞նչ ասեմ, խելքի աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ելույթից դարձյալ վրդովվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա տեղից սաստում էր Զարուհի Փոստանջյանին:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս խոսք վերցրեց. «Երբ որ բիբլիական ճշմարտությամբ խոսում են ռասիզմի մասին, պետք է իրանց մի հատ հայելու մեջ նայեն: Երբ երեխան փոքր է լինում, ասում են` մինչև մատը չվառվի, չի հասկանա: Հիմա ես հասկացա, որ որոշ քաղաքական գործիչներ երբեք ու երբեք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան, թե ինչպես է ժողովուրդը մտածում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ելույթին` ասելով, որ ողջունում է նրա ելույթները, որովհետև երբ նա նման հարցադրումներով է հանդես գալիս, ակնհայտ է դառնում, թե Հայաստանի թշնամիներն ինչ հարցերի վրա ուշադրություն կդարձնեն, այն էլ` այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գագաթաժողով է ընթանում Դուշանբեում, և երկրի անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր են քննարկվում: Նա «գռեհիկ» որակեց Զարուհի Փոստանջյանի ասածները` հորդորելով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին` դրանց ուշադրություն չդարձնել: