կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 18:44
Հասարակություն

Կորոնավիրուս՝ «համաշխարհային մասշտաբի ֆեյք». ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պետք է

Կորոնավիրուս՝ «համաշխարհային մասշտաբի ֆեյք». ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պետք է

Թերապևտների մոսկովյան գիտական ընկերակցության  նախագահ, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիոս Պավել Վորոբյովը համոզված է՝ կորոնավիրուսի համաճարակ չկա, խոսքն ընդամենը «նախկինում չուսումնասիրված հիվանդության տեղային բռնկման մասին է». տեղեկացնում է yerkir.am-ը:

«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ «համաճարակը» ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պետք է, իսկ թե ո՞ւմ և ինչի՞ համար, պարզ կլինի ավելի ուշ:

Որպես իր խոսքերի ապացույց՝ Վորոբյովն ուշադրություն է հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել էր ճապոնական Յոկոգամա քաղաքի մոտ կարատինի կանգնեցված զբոսաշրջային նավում:

«Այնտեղ հիվանդ մարդ կար (որի պատճառով էլ կարանտին սահմանեցին և նավին արգելեցին նավահանգիստ մտնել), նրանից բավական շատ մարդ վարակվեց: Հիմա ասում են՝ ավելի քան 600: Իսկ մահացել է ընդամենը 2-ը՝ 80 տարեկան: Բայց այդ տարիքում մարդիկ կարող են ցանկացած այլ վիրուսից էլ մահանալ: Մենք չգիտենք, թե նրանք ինչ այլ հիվանդություններ են ունեցել: Մյուսները թեթև են հիվանդացել: Բայց եթե վիրուսն իսկապես ծայրահեղ վարակիչ լիներ ու մահաբեր, ապա փակ տարածքում երկար ժամանակ  գտնվող բոլոր մարդիկ «կմարեին» այդ ընթացքում: Ահա ձեզ կոնկրետ օրինակ, որը հերքում է պանդեմիայի, համաճարակի ու այլնի մասին բոլոր խոսակցությունները»,- ասել է նա:

Ըստ Պավել Վորոբյովի՝ այդ վիրուսով վարակվածներին բուժելու հատուկ  դեղամիջոց չկա, ինչպեսև ցանկացած այլ սուր շնչառական համախտանիշի դեպքում՝ ներառյալ գրիպը: «Կորոնավիրուսի դեմ փորձում են կիրառել դեղամիջոցներ, որոնք նշանակում են ՁԻԱՀ-ով վարակվածներին: Սակայն դրանք վատ փորձարկումների բնույթ ունեն: Վերջերս լուր տարածվեց, թե չինացիները վարակվածներին արդեն բուժվածների պլազմա են ներարկում՝ ենթադրելով, թե դրանում կարող են հակամարմիններ լինել: Սակայն պարզ չէ, թե ինչքանով է դա արդյունավետ»,- նշել է մասնագետը` ընդգծելով, որ Չինաստանն այդպես էլ վիրուսի շտամ չի ներկայացրել:

Վորոբյովը հայտնել է, որ ռուսաստանցի հայտնի վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովն օրերս եղել է Պեկինում և պատմել, որ կենդանի վիրուս չինացիներն այդպես էլ չեն ներկայացրել, ընդամենը թղթի վրա տվել են գենոմի հաջորդականությունը: «Սակայն դա այն չէ, ինչ հարկավոր է: Ինչո՞ւ են թաքցնում: Գուցե ոչինչ չունեն, ու իրավիճակն ամբողջությամբ հորինված է»,- նշել է բժիշկը, նաև տարակուսանք հայտնել կարանտինի և հիվանդներին մեկուսացնելու՝ ծայրահեղ կոշտ միջոցառումների կապակցությամբ:

«Մարդիկ փակված են իրենց բնակարաններում, կարող են խանութ գնալ 3 օրը մեկ: Մնացած ամեն ինչը՝ ներառյալ տրանսպորտը, չի աշխատում: Չի կարելի թաղամասից թաղամաս գնալ: Ամեն տեղաշարժ վերահսկվում է սմարթֆոնով: Կամավորներն աշխատում են հատուկ համազգեստով, որը կանոնավոր կերպով մանրէազերծվում է: Միաժամանակ չինացիները ցուցադրում են հազար մարդ սպասարկող հիվանդանոց: Այնտեղ ընդհանրապես մեկուսացում չկա. 20 մարդ ՝ մի բջջում: Դա ներհիվանդանոցային վարակի տարածման համար դրախտ է, որը սպանում է ավելի շատ, քան վիրուսը: Ընդհանուր առմամբ, պատկերը հիշեցնում է ֆանտաստ գրողների նկարագրություններ կամ աշխարհի վերջի մասին սարսափ-ֆիլմեր: Բոլորը հասկանում են, որ սա խաղ է, համաշխարհային մասշտաբի ֆեյք: Ինչո՞ւ, դեռ անհայտ է»,- ասել է Վորոբյովը:

Ըստ նրա՝ տնտեսագետների մի մասը վստահեցնում է, որ վիրուսի պատմությունը հորինվել է ճգնաժամի դեմ պայքարի համար, մյուսները՝ թե ճգնաժամ հրահրելու համար: «Սակայն խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձությունների միաժամանակյա համընկնումը (ինչպես Չինաստանից դուրս, այնպես էլ  երկրի ներսում), պատահականություն լինել չի կարող: Հնարավոր է շուկայի վերաբաշխում է տեղի ունենում: Ժամանակին Սորոսը գումարներ աշխատեց խոշոր եղջերավոր անասունների սպունգային էնցեֆալոպատիայի կամ «կովերի կատաղության» վրա, որի բռնկումը տեղի ունեցավ Անգլիայում 2000-ականների սկզբին, և ֆերմերները ստիպված էին ոչնչացնել համարյա բոլոր անասուններին: Ռուսաստանում նույն իրավիճակն էր խոզերի աֆրիկյան ժանտախտի պարագայում: Կորոնավիրուսը կարող է նման պատմություն լինել: Իսկ թե կոնկրետ ի՞նչն է բաժանվելիք առարկան, դեռ չգիտենք»,- նշել է Պավել Վորոբյովը և հավելել, որ ճշմարտությունը կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս. «Մի քանի տարի անց մոտավորապես կիմանանք, թե ինչ է կատարվել»: