Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք մտավորականները անտարբեր չեն Քեսաբում տիրող իրավիճակին:
Գրող և հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն Քեսաբի մասին հոդվածում գրում է.
«Ալ Քաիդա»-ի հետ առնչվող խմբավորումները, Անկարայից հանգիստ անցում կատարելով, ռմբակոծում են սահմանից այն կողմ գտնվող Քեսաբը: Քեսաբի առանձնահատկությունը հայկական գյուղաքաղաք լինելն է: Քեսաբի բնակիչները 1915 թվականին և 1939 թվականներից հետո դարձյալ հայտվել էին գաղթի ճանապարհին և ապաստանել Լաթաքիայում: Իսկ եթե այդ ռմբակոծված սիրիական օդանավը բնակչության պաշտպանության համա՞ր էր այնտեղ հայտվել: Իսկ մյուս կողմից զինված խմբավորումները շատ հանգիստ սահմանն են անցնում, ռմբակոծում Քեսաբը: Եվ Թուրքիայի Հանրապետությունը, ասես, պարտականություն է ստանձնել՝ արագորեն փոխել Սիրիայի ներքին պատերազմի նկատմամբ իր քաղաքականությունը»:
Մեկ այլ հայտնի թուրք մտավորական, գրող և հրապարակիչ Սիիթ Չեթինօղլուն նշում է, որ Քեսաբից հեռացածների ունեցվածքը կողոպուտի է ենթարկվում, և կան ականատեսներ:
«Քեսաբում ծանոթներ ունեմ: Մուսալեռցի պատմաբան Հակոբ Չոլաքյանն այնտեղ էր ապրում: Շատ եմ մտահոգվում իմ մտերիմների վիճակով: Քեսաբն իր գյուղերով դրախտավայր է երկրի երեսին: Կան վկայություններ, որ այնտեղ թալանն արվում է Թուրքիայի աջակցությամբ: Հայերի ունեցվածքն աչք էր ծակում, այդ իսկ պատճառով Ցեղասպանությամբ էր ավարտվել: Իսկ հիմա՝ Քեսաբի հարստությունն ու գեղեցկությունը: Թուրքիայում ծայրահեղ մուսուլմանները դրախտավայրը վերածելու են դժոխքի: Պետք է կանխել 1915 թվից փրկված և Քեսաբում հաստատված հայերի ողբերգության շարունակությունը: Թույլ չտանք նոր ցեղասպանություններ»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի