|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին հարցը: Վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրեց սոցփաթեթների հետ կապված չարաշահումներին:
«Իմ հանձնարարությամբ` այս ոլորտում ուսումնասիրություններ է իրականացրել վարչապետի վերահսկողական ծառայությունը, այժմ ՎՊ-ն է զբաղվում դրանով: Ֆինանսների նախարարությունն այս պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջարկել է ռադիկալ լուծում` սոցփաթեթում թողելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը: Կարծում եմ` հարկ է ոչ թե կրճատել, այլ ժամանակավորապես կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Հանձնարարում եմ էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին` սոցփաթեթների հանգստի բաղադրիչը լրամշակել այնպես, որ չարաշահումների խնդիրը վերացվի, և առաջարկությունները ներկայացնել կառավարության քննարկմանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: