կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 12:35
Քաղաքական

Արդարամիտ որոշում էր. ՀՀԿ-ական պատգամավորը՝ սոցփաթեթից հանգստի բաղադրիչի ֆինանսավորումը կասեցնելու մասին

Արդարամիտ որոշում էր. ՀՀԿ-ական պատգամավորը՝ սոցփաթեթից հանգստի բաղադրիչի ֆինանսավորումը կասեցնելու մասին

Երեկ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում առկա չարաշահումների պատճառով ժամանակավորապես կասեցնում են սոցփաթեթների հանգստի բաղադրիչը` մինչև կարողանան լուծել բոլոր խնդիրները:

Yerkir.am հետ զրույցում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք դա արդարամիտ որոշում էր, նշեց, որ ճիշտ որոշում է եղել` չարաշահումների պրոցեսը կանգնեցնելու համար, մինչև լուծումները գտնվեն ու վերականգնեն հանգստի բաղադրիչը:

«Արդարամիտ որոշումը եղած ռեսուրսների ճիշտ օգտագործումն է, և եթե կառավարությունը նման որոշում է կայացրել` ռեսուրսները ճիշտ օգտագործելու նպատակով, ուրեմն դա արդարամիտ որոշում է: Արդարությունն այն է, որ փողերը ճիշտ օգտագործվեն, և մարդիկ այդ գումարներն օգտագործեն հանգստի համար, մինչդեռ` այդ գումարները հանգստի համար չեն օգտագործվել: Ուրեմն պետք է կասեցնել, մինչև լուծումը գտնեն այնպես, որ այդ գումարները ուղիղ նպատակով ծախսվեն»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ երբ ներմուծվեց սոցփաթեթը, այդ խնդիրների վերաբերյալ մտահոգությունը եղել է հենց առաջին օրվանից, փորձել են անընդհատ լուծել, բայց չի ստացվել: Եվ որպեսզի գումարները խնայեն, չարաշահումների պրոցեսը կանգ առնի, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել հանգստի բաղադրիչը:

Պատգամավորը պայմանական օրինակ բերեց` եթե որևէ մեկը թաքցնում է հարկերը, պատկան մարմինները գիտեն, որ նա հարկերը թաքցնում է, բայց չեն կարողանում դա հայտնաբերել, հո չե՞ն կասեցնելու տվյալ ձեռնարկության գործունեությունը:

Իսկ հարցին, թե հույս կա՞, որ հանգստի բաղադրիչը կվերականգնեն 2019-ից հետո, որովհետև վարչապետը նշեց, որ այն չի գործելու 2017-2019թթ, Հակոբյանը պատասխանեց. «Ժամկետները միշտ էլ կարող են փոփոխվել, բայց հստակ կարող եմ ասել, որ այդ հարցը լուծում էր պահանջում»: