|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում առկա չարաշահումների պատճառով ժամանակավորապես կասեցնում են սոցփաթեթներում հանգստի բաղադրիչը, մինչև կարողանան լուծել բոլոր խնդիրները:
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Եթե դա մինիստրներին ա վերաբերում, ոչինչ, թող չգնան` հանգստանալու, կամ էլ իրենց հաշվին թող գնան»:
Երբ հայտնեցինք, որ դա վերաբերում է պետական քաղծառայողներին, ուսուցիչներին, պատգամավորն ասաց. «Եթե խոսքը վերաբերում է ուսուցիչներին, ես դա սխալ եմ համարում, սովորական քաղծառայողները պետք է շարունակեն օգտվել հանգստի իրենց իրավունքից»:
Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները, ի վերջո, կկարողանան գտնել չարաշահողներին և լուծել այդ հարցը: Բայց թե ո՞րն է կառավարության այդ որոշման տրամաբանությունը, պատգամավորը չկարողացավ ասել: