| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գյուղատեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը: Միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:
Որոշմամբ տրված առաջադրանքները մասամբ են կատարվել: Դրա վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունը: Ուստի, ՍԱՊԾ պետի հունիսի 12-ի որոշմամբ վերացվել է արգելանքը միայն «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:
Հիշեցնենք, որ «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արգելանքը դեռևս գործում է:
ՍԱՊԾ պետի մայիսի 30-ի հրամանով արգելվել էր նաև «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը: ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել էր:
Որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են: Դրա վերաբերյալ ՍԱՊԾ է ներկայացվել ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը: Ուստի, վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը ծառայության պետի հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ-ի կայքը: