Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ, սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ՀՀԿ քարոզչական հարցերին: Ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը, համակարգելու է պատգամավորների քարոզչական աշխատանքները, հանդիպումները ընտրողների հետ՝ ստեղծելով աշխատանքային խմբեր:
ՀՀԿ նախընտրական շտաբում ընդգրկված Վիգեն Սարգսյանը համակարգելու է քարոզչական աշխատանքները, Հովիկ Հովսեփյանը զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, Արմեն Երիցյանը համակարգելու է մարզային քարոզչությունը:
Հարցին, թե ՀՀԿ շտաբում ընդգրկված պաշտոնյաներն օգտագործելո՞ւ են ադմինիստրատիվ և վերահսկողական լծակներ՝ «այո»-ն ապահովելու համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչ ոք իր լծակները չի օգտագործելու, և որ այդ մարդիկ ընդգրկվել են շտաբում փորձառու լինելու պատճառով:
«Մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս պրոցեսին հետևում է ողջ միջազգային հանրությունը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախընտրական քարոզչության մեջ ընդգրկված պաշտոնյաներն իրենց աշխատանքից հետո են զբաղվելու քարոզչությամբ, և եթե որևէ մեկը ծանրաբեռնված լինի ու չհասցնի, այդ հարցն էլ կքննարկեն շտաբում:
Բաղդասարյանին զարմացրեցին լրագրողների պնդումները, թե շտաբում ընդգրկված պաշտոնյաներից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն կիրառելու է վարչական և վերահսկողական լծակներ: Ըստ նրա՝ ում էլ դնեին շտաբի անդամ, միևնույն է, նրանք պետք է մի տեղ աշխատեին:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ իր հերթին է պնդում, որ ՀՀԿ-ն իր առջև խնդիր չի դրել՝ կիրառել վարչական լծակներ, միայն կազմակերպչական նպատակներ է հետապնդումլ: «Որևէ մեկն իր մասնագիտությունը կամ պաշտոնը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ, նրանք հանդես են գալու որպես ՀՀԿ շտաբի անդամներ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը դուրս է մնացել շտաբի աշխատանքներից, քանի որ շրջանառվում են լուրեր, թե վատ հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց հերքմամբ՝ ասելով, որ ոչ ոք դուրս չի մնացել քարոզչական աշխատանքներից: «Ո՞վ ասաց, որ նրա հարաբերությունները վատ են, շատ էլ լավ հարաբերություններ ունի վարչապետի հետ, նույնիսկ՝ ինձանից լավ»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ մինչև երկուշաբթի վերջնականապես կհստակեցվի ՀՀԿ-ի քարոզչության ժամանակացույցը, նոյեմբերի 1-ից ՀՀԿ-ն կանցնի ակտիվ քարոզչական աշխատանքների:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է քարոզչական աշխատանքներին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Անգլիայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպում կլինի, և այդ հարցն էլ կհստակեցվի: ՀՀԿ-ն այժմ աշխատում է քարոզչական պաստառների պատրաստման վրա, երկու-երեք օր հետո պատրաստ կլինեն և\' լոգոն, և\' կոչը: Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ-ն օգտագործելու է քարոզչական բոլոր միջոցները, որ մատչելի ձևով ժողովրդին բացատրեն, թե ինչ են իրենցից ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները: