|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Yerkir.am-ի դիտարկմանը` Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին է մեղադրում «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած իրադարձությունների մեջ, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես շատ շնորհակալ եմ, որ բավականին բարձր են գնահատում Իշխանության ու ՀՀԿ-ի դերը: Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք այլ կուսակցության ներքին հարցերի հետ ոչ մի կապ չունենք: Համբերեք ևս մի քանի օր, և նրանք իրենց հարցերը կլուծեն: Եթե ԲՀԿ-ում իրենց հարցերը չկարողանան լուծել, դրանով կզբաղվեն իրավապահները»:
Պարզաբանելով, թե, «իրավապահները կզբաղվեն» ասելով, ի՞նչ նկատի ունի, նա ասաց, որ եթե լինեն խնդիրներ, այդ քաղաքական ուժի անդամները կդիմեն իրավապահների:
Լրագրողի հարցին էլ, թե Զուրաբյանը Երևանի ավագանու ընտրության մասնակիցներին նմանեցնում է Շրեկին, Չիպոլինոյին, Ձյունանուշիկին, ինքը նմանություն տեսնո՞ւմ է, Բաղդասարյանն արձագանքեց. «Այ եթե հայտարարություն անողը մասնակցեր այդ ընտրություններին ես կմեկնաբանեի, բայց եթե նրանք իրենց ռեսուրսներն արդեն գնահատել են և չեն մասնակցում ընտրություններին, ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել նրա ասածները»:
Հարցին էլ` արդեն հստակեցվե՞լ է` Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը որտեղ կհայտնվեն, և արդյո՞ք Գալուստ Սահակյանը կլինի նորընտիր ԱԺ նախագահը, պատասխանեց` համբերեք, քիչ ժամանակ է մնացել, կիմանաք: