կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-05-15 22:00
Հասարակություն

Ջուր չի լինի

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային  աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

1. Մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:

2. Մայիսի 17-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի`

• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝  Հաղթանակ թաղամասի 6-ից-20 փողոցների և 1-ին փողոցի հանրային բաժանորդների ջրամատակարարումը: