Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին, հատկապես` անցած գիշեր հանրապետության տարածքում գրանցված ցածր ջերմաստիճանը լուրջ վնասներ է հասցրել հանրապետության տարբեր շրջաններին: Վնասվել են հատկապես ծիրանենին, դեղձենին: Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքը տուժած տարածքներից է:
Yerkir.am-ի հետ զրույցում Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը հայտնեց, որ իրենք փորձել են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել` ոռոգել տարածքները և ծխահարել, սակայն ոռոգում կազմակերպելու համար ջուր չունեն: «Ոռոգելու համար ջուր է պետք, իսկ ջուր մենք չունենք: Ծխահարում էլ որոշ չափով կատարել ենք: Թե ինչքանո՞վ է օգնել, վաղը կերևա: Ջուր առհասարակ ունենք, բայց այս պահի դրությամբ նորոգվում են մեր առուները, դրա համար էլ հնարավորություն չի եղել: Ծիրանենին է վնասվել, վաղահաս դեղձենին, սալորենին: Ահագին վնաս կա, բայց չափը այս պահի դրությամբ հայտնի չէ: Ասեմ, որ այսօր էլ է ցուրտ սպասվում, համ էլ վաղը պետք է արևը տա, նոր տեսնենք` ինչ վնասներ են»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ իրենց գյուղում առուները նորոգվում են արդեն 7-8 ամիս, խոստացել են նորոգման աշխատանքներն ավարտել մինչև ապրիլի 1-ը: