կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 16:16
Հասարակություն

Շարունակում է գործել հանցավոր համաձայնություն ոռոգման ջուր տվողների և ցիստեռներով ջուր վաճառողների միջև

Շարունակում է գործել հանցավոր համաձայնություն ոռոգման ջուր տվողների և ցիստեռներով ջուր վաճառողների միջև

Ջորաղբյուրի ամառանոցներում ոռոգման ջուր չկա: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ դա սխալ է: Միգուցե նաև` հանցավոր սխալ: Բոլորը գիտեն, որ ծառերն ու թփերը ջրի կարիք ունեն: Հատկապես՝ ամռանը: Սակայն այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ չի հասնում որոշ դդմագլուխների, ովքեր զբաղվում են ոռոգման ջուր հատկացնելով:

Ոլորտի տեղային պատասխանատուներն ամեն տարի լուրջ դեմքով «գտնում են» ամիսներով ջուր չտալու արդարացումը: «Խափանվել է շարժիչը», «հիվանդացել է պոմպը», «Հիտլերը տեղում չէ»:

Արդյունքում, ամառանոցի բնակիչները ստիպված են ցիստեռներով ջուր գնել՝ այգիները կործանումից փրկելու համար: Իսկ դա թանկ հաճույք է: 1 ցիստեռ ջուրն առիթից օգտվող հմուտ ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով (7 տոննա) կամ 15.000 դրամով (10 տոննա):

Այս ամենը շատ նման է հանցավոր պայմանավորվածության ոռոգման ջուր հատկացնողների և ցիստեռով ջուր վաճառողների միջև: Ոլորտի պատասխանատուները լուրջ անելիքներ ունեն այս ուղղությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այգիներն ու ծառերը մերժում են գոյատևել առանց ջրի:

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչներ