Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Օգտատերերից մեկը հարցնում էր «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության մասին: Հիշեցնենք, որ հաճախակի ջրանջատումները, խմելու ջրի համակարգի խափանումները հսկայական դժգոհություններ են առաջացրել քաղաքացիների մոտ` «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության նկատմամբ:
Վարչապետը նշեց, որ այս ընթացքում այս թեմայով մի քանի անգամ զբաղվել է, ահազանգերի հիման վրա հանձնարարական է տվել տարածքային կառավարաման նախարարությանը:
«Տեղյակ եմ, որ մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիր կա, «Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրը հաղթահարվել է Երևանում, բայց ես տեղյակ եմ, որ դա այդպես չէ: Հանդիպել եմ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենի հետ, լուրջ խոսակցություն է տեղի ունեցել: Ես ասել եմ, որ մենք վերապահումներ ունենք ընկերության գործունեության հետ կապված, և հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը: Տեղյակ եմ, որ ջրի կորուստները հսկայական են, մոտ 60-70 տոկոս: Դա փորձում են պայմանավորել վատ համակարգով, բայց ես գիտեմ, որ կան կոռուպցիոն ռիսկեր, և այդ հարցը պետք է քննարկվի»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կառաարությունը գոհ չէ «Վեոլիա Ջուր» և «Սանիտեք» ընկերության գործունեությունից, և որ քաղաքացիների դժգոհությունը համարում է տեղին:
Վարչապետի խոսքով` ամառ է, տապ է, մարդիկ շատ են ջուր օգտագործում, ուստի սեզոնի սկզբին պետք է ստուգել համակարգի վիճակը, պոմպերի վիճակը:
«Տրված բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն, իսկ մեզ պետք է ծորակից հոսող ջուր և ոչ թե բացատրություն»,- ասաց վարչապետը: