Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե ուզում ենք, որ լինի պետական սահման, լինի խաղաղություն, պիտի լինի երաշխիքների հիմքով, ոչ թե օդում ասելով» ,-ասում է Կիրանցի բնակիչներից մեկը։
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցում է և զրուցել է տեղացիների հետ։ Գյուղացիները տեղեկացնում են, որ զորքերի տեղաշարժ դեռ չեն նկատել, հավելում, որ երեք կետերում, որոնք մոտ են Կիրանցի բնակելի տարածքներին, դեռ որևիցե աշխատանք տեղի չի ունեցել, ինչը բնակչի համոզմաբ՝ կամ պայմանավորված է նրանով, որ բողոքի մեծ ալիք է բարձրացել ու հանրությունը ոտքի է կանգնել, կամ էլ՝ կառավարությունն ընդամենը ժամանակ է ձգում։ Ոստիկանությունը չի թույլատրում առաջանալ ու հասկանալ՝ ինչպիսին է ընթանում գործընթացը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ Տավուշի սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մայիսի 15-ը, այսինքն՝ այսօր։
Պարզ չէ՝ հանձնաժողովներն այսօր կստորագրե՞ն սահմանազատված հատվածների արձանագրությունը, թե՞ այն կհետաձգվի։