Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քառօրյա պատերազմից հետո այժմ փխրուն խաղաղություն է տիրում. այսօր լրագրողներին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա`այս ամենի համատեքստում Հայաստանն արդեն նոր դիրքորոշում է որդեգրել:
«Սերժ Սարգսյանի երեք հայտարարությունները շատ կարևոր են: Ամենակարևորը` «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասել է, որ նպատակահարմար չէ այս պայմաններում վերսկսել բանակցությունները»,- ասաց Նավասարդյանը, ապա հավելեց, որ բանակցությունն պատերազմի այլընտրանքն է:
Նրա խոսքով` երբ եվրոպացիները և քաղաքակիրթ աշխարհը բանակցելու մասին են խոսում, մոռանում են մի կարևոր բան, որ 25 տարիների ընթացքում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը խնդիր է դրել ոչնչացնել հայությանը, և այս իրավիճակում հնարավոր չէ շարունակել բանակցությունները:
Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց նաև, որ մեր առջև այս պահի դրությամբ երկու կարևոր խնդիր կա` ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը հասնել:
«Դիվանագիտական մեր աշխատանքը շատ է քննադատվում, երբեմն` նաև տեղին: Հարց է ծագում` այսօրվա խնդիրները արդյո՞ք ի վիճակի է լուծել մեր դիվանագիտությունը: 21-րդ դարը դիվանագիտությանը նոր պահանջներ է ներկայացնում: Շատ կարևոր է խաղալ մեր հակառակորդների միջև եղած հակասությունների վրա: Շատ կարևոր է նաև, որ դիվանագիտությունը, լինելով գաղտնի ֆենոմեն, լինի նաև հաշվետվության սահմաններում: Նախագահն էլ է այդ մասին ասում: Եթե դիվանագիտությունը չբարձրացավ նման մակարդակի, դժվար կլինի լուծել այդ խնդիրները»,- ասաց Նավասարդյանը:
Նա ընդգծեց նաև, որ Թուրքիան դարձել է չարիք միջազգային հանրության համար: «Նրանք բազմակոմբինացիոն խնդիրներ են լուծում: Բաքվի ամբողջ ռազմական քաղաքականությունը հենված է Թուրքիայի վրա: Թուրքիան նաև գործողության մեջ է դնում ԻՊ-ին: Նրանց մատն ամենուրեք է: Թուրքիան փորձում ՌԴ-ին լարել Հայաստանի դեմ: Թուրքական մամուլը ողողված է նման բաներով: Նրանք ուզում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ»,- ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով` լավ է, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերն այլևս չեն լինի բանակցային սեղանին: