Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը» թեև փոքր-ինչ ուշացած է, բայց կարևոր է, ծառայում է նպատակին, անցկացման վայրն էլ ճիշտ է ընտրված է:
«Հույս ունենք, որ այս դաշինքով ավելի ուժեղ պետականություն ենք կերտելու: Այս համաժողովն առաջին քայլն է, որ կատարում ենք: Ես կարծում եմ, որ հետագա գործընթացներն օգնելու են Արցախյան հարցի շտապ լուծմանը, որն ամբողջ ազգի շահից է բխում»,- ասաց նա` հիշեցնելով, որ ռազմավարական դաշնագիր կնքելու հարցը ՀՅԴ-ի կողմից բարձրացվել է դեռ տարիներ առաջ:
Պատգամավորը նշեց նաև, որ Արցախյան հարցով բանակցային գործընթացում գրեթե առաջընթաց չկա, իսկ խաղաղության մասին ձևակերպումներն ընդամենը խոսքեր են հարևան երկրի կողմից: Հստակեցրեց` համաժողովում հնչած տեսակետները փաստում են, որ մեր առջև կանգնած է թշնամի, որի հիմնական նպատակն է ռազմական ճանապարհով հասնել հարցի լուծմանը:
«Ճիշտ կլինի պատրաստվել այն գործողություններին, որոնք կառաջադրի թշնամին, և այդ տեսանկյունից է նաև կարևոր, որ դաշինքը կյանքի կոչվի, իսկ ձևաչափը, որն ընտրված է, շարունակական լինի: Վստահ եմ, որ հայերից յուրաքանչյուրն իր լուման կունենա այս դաշինքի իրացման հարցում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Դառնալով ռազմավարական դաշինքի բովանդակությանը` Գաբրիելյանն ասաց, որ այն իր համար գնահատելի է երկու տեսանկյունից: «Նախ` ժողովրդի կամքի արտահայտություն կլինի սա, այսինքն` հանրաքվեի նման բան է: Եվ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության գլուխ կանգնած, պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը: Բացի այդ` միջազգային հանրությանն ու թուրք ժողովրդին ցույց կտանք մեր միասնականութունը»,- նշեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե Հայաստանի ներկայիս իշխանություններն անընդհատ հղում են անում այն դրույթին, թե իրենք Արցախի անունից բանակցելու մանդատ չունեն, այս համաձայնագիրը գուցե օգնի՞ «մանդատ տրամադրելու» հարցում, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Արցախում այժմ խոսում են, թե բանակցելու մանդատը պետք է տրամադրել այլ պետությունների, դա անընդունելի բան է, քանի որ այդ մանդատը մեր մեջ է, ու մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Տեսել ենք մեր պատմության ընթացքում, թե օտարներն ինչպես են վերաբերվում մեր երկրին»: