|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Նիկոլն այսօր բացառապես մեկ նպատակով էր Սյունիք գնացել՝ ցույց տալ Ալիևին, իբր իրավիճակն այնտեղ իր հսկողության տակ է: Նախատեսում էր գաղտնի մի քանի հանդիպում անցկացնել, կադրեր հավաքել ու այդպես հեղինակավոր առաջնորդ ներկայանալ: Զուգահեռ հայ հանրությանը պետք է խաբեր: Ուզում էր ցույց տալ, իբր Սյունիքը գլխավոր շտաբի պես ոտքի է կանգնում իր առջև: Չստացվեց, - գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իրականում սյունեցիներն այսօր չափազանց կարևոր խնդիր լուծեցին մեր պետության և ժողովրդի համար: Աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր: Թերևս առաջին անգամ կապիտուլյացիայից հետո այսօր բոլորը տեսան, որ հայ ժողովուրդը դեռ գործոն է, դեռ կամք ունի ու կարողանում է իր կամքը թելադրել թե՛ դավաճան իշխանությանը, թե՛ ալիևաէրդողանական դաշինքին և թե՛ աշխարհաքաղաքական կենտրոններին»: