կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 14:34
Իրավական

Պայքարել ու պայքարելու ենք. ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին. Առուշ Առուշանյան

Պայքարել ու պայքարելու ենք. ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին. Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն այսօր ազատ արձակվեց կալանքից, հայտարարեց՝ ինքն իրեն չի համարում քաղբանտարկյալ։

«Ես երբեք չեմ ընդունում, որ ես քաղբանտարկյալ եմ, որովհետև իմ պայքարը քաղաքականության համար չէ. մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի համար, մեր հայրենիքի պաշտպանության համար, մեր օկուպացված տարածքներն ազատագրելու համար», - լրագրողների հետ զրույցում սսաց Առուշանյանը։

 Նա վստահեցրեց՝ պայքարը շարունակելու են. հայրենիքը վեր է  ամեն ինչից։
 
 «Բայց, առաջինը, ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո՝ արտաքին», - ասաց Առուշանյանը։