|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, նշեց, որ քանի դեռ մենք հուղարկավորում ենք հերոս տղաներին, ժամանակը չէ քննադատությունների, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն, մասնավորապես` թե ինչո՞ւ ռազմաճակատի գիծն ամրապնդված չէ, ինչո՞ւ այսօր Հայաստանը չունի սարքեր, որոնք կարողանում են ինֆրակարմիր լույսը նույնականացնել հակառակորդի մոտեցումը և այլն:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղապահ զորքերի տեղակայմանը, նա ասաց. «Միանշանակ, մենք կողմ ենք եղել, որ եթե լինում է կարգավորում, ուրեմն պետք է լինեն խաղաղապահ զորքեր: Դրան ոչ մեկ դեմ չի եղել երբևիցե: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար: Կարգավորման համաձայն՝ հայկական ուժերը, ԼՂՀ բանակը կամ ՀՀ ուժերը պետք է հետ քաշվեն ինչ-որ դիրքերից. եթե ընդունվում է մեզ համար ըմբռնելի կարգավորման պլան, դրա անհրաժեշտ բաղադրիչը պետք է լինի խաղաղապահ զորքերի տեղակայումը, առանց դրա ոչ մի պլան չի կարող: Եթե դատարկ ենք թողնում, դա նորից ստեղծում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգ»: