|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ՀԱԿ հանրահավաքի ընթացքում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենց երեք պայմանները կատարվել են, եւ «քաղբանտարկյալները» ազատության մեջ են, ավելին` մասնակցում են հանրահավաքին, այդ թվում` «համաներված քաղբանտարկյալ» Շմավոն Գալստյանը:
Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ արդարադատության նախարարության լրատվականից հավաստիացրել են` հունիսի 9-ին եւ 12-ին ազատվելու են նաեւ Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը, այնպես որ իրենք կարող են սկսել երկխոսությունը արտահերթ ընտրությունների շուրջ: Թե ի՞նչ կարիք կար ստելու, հայտնի է միայն իրեն եւ հանրահավաքի կազմակերպիչների շատ նեղ շրջանակին:
Բանն այն է, որ Սարգիս Հացպանյանը եւ Մուրադ Բոջոլյանը ազատ են արձակվելու ոչ թե համաներման արդյունքում, այլ նրանց պատժաժամկետը պարզապես ավարտվում է հենց այդ օրերին, ուրեմն` արդարադատության նախարարությունը ՀԱԿ-ին «հավաստիացնելու» անհրաժեշտություն չուներ։
Ինչ վերաբերում է հանրահավաքի մասնակից` «համաներված քաղբանտարկյալ» Շմավոն Գալստյանին, ապա նա ոչ թե ազատ է արձակվել, այլ պարզապես գտնվում է «պատժի կրման բաց ռեժիմում» եւ այսօր երեկոյան, ինչպես ամեն օր, ստիպված էր վերադառնալ եւ ներկայանալ քրեակատարողական հիմնարկ: