կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-11 15:08
Իրավական

Ռեժիմը ներելու իրավունք չունի. Լևոն Զուրաբյանը` Տիգրան Առաքելյանի համաներման մասին

Ռեժիմը ներելու իրավունք չունի. Լևոն Զուրաբյանը` Տիգրան Առաքելյանի համաներման մասին

Այսօր ՀՀ վերաքննիչ  դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով նախավերջին նիստն էր, հաջորդ` հոկտեմբերի 14-ի նիստին կհրապարկվի նրանց դատավճիռը:

 

Yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով այս գործով դատավարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ դատավարության ընթացքը ոչ մի նշանակություն չուներ, և այն  միայն մեկ լավ բան տվեց.

 «Տիգրան Առաքելյանի գործով  դատավարությունը վերածվեց դատավարության` ռեժիմի նկատամամբ, բացահայտեց բոլոր անարդարությունները, ակնհայտ անարդար վճիռները,  որ կայացրել են ռեժիմի տարբեր սպասարկուներ, և մենք շատ գոհ ենք,-ասաց նա և հավելեց,-սա դարձավ դատավարություն Սերժ Սարգսյանի և նրա սպասարկուների նկատմամբ»:

 


Հարցին` արդյոք նրանց կգոհացնի, եթե դատարանն անփոփոխ թողնի Տիգրան Առաքելյանի վճիռը և ապա նրա  նկատմամբ համաներում  կիրառելով` ազատի,  Զուրաբյանը պատասխանեց.

«Մեզ չի հետաքրքրում ռեժիմն  ի՞նչ է անելու, կամ ո՞նց է ազատելու Տիգրան Առաքելյանին: Նրանց բոլոր գործողություններն ապօրինի են, նրանք համաներելու իրավունք չունեն, նրանք ներելու իրավունք չունեն , նրանք չեն կարող ներել Տիգրան Առաքելյանին, Տիգրան Առաքելյանն ունի նրանց ներելու իրավունք,  այն էլ` հարց է`  կների նրանց, թե` ոչ »: