|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ծամանակ նշեց, որ իրեն ամենեւին էլ չի զարմացրել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը:
Աբրահամյանը հավաստիացնում է, թե ինքը վաղուց գիտեր, որ Գագիկ Ծառուկյանը չէր առաջադրվելու:
«Ծառուկյանը չէր կարող անկառավարելի լինել: Ինձ թվում է՝ ամենածանրն այս որոշումը Լեւոն Զուրաբյանը տարած կլինի»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց նաեւ, որ միասնական թեկնածուի գաղափարն իր համար անընդունելի է. «Կարծեմ` արդեն մի քանի միասնական թեկնածու կա, չէ՞»: