|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առանձնացել է ցուցարարների խմբից եւ բանակցություններ է վարում ոստիկանների հետ: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը գնում է բանակցելու ոստիկանների հետ, եւ արդյունքի չհասնելու դեպքում` իրենք գիշերելու են օպերայի մոտակայքում:
Նշենք, որ տարածքում հերթապահող ոստիկանները սաղավարտներով են:
Ի դեպ, զինվորականներն արդեն փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր փողոցները, սակայն հրապարակում զորք չկա:
ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներն առաջանում են Թումանյան փողոցով` հրապարակ մուտք գործելու մտադրությամբ: