|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իշխան Զաքարյանի բացահայտումները լուրջ փաստեր են պարունակում պետբյուջեի չարաշահումների և մսխումների մասին։ Այսօր խորհրդարանական ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` այդ փաստերը խոսում են երկրում կոռուպցիայի համակարգային լինելու մասին։ Նրա համոզմամբ` իր վրա ճնշումներից հետո Իշխան Զաքարյանը հրաժարվել է նախկին աշխատաոճից, որպեսզի ընդդիմության «բերանը լեզու չդնի»։ Ըստ պատգամավորի` Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ խախտել է ՎՊ-ի անկախությունը` ճնշում գործադրելով նրա վրա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ Զաքարյանի թեկնածության մեջ ՀԱԿ-ը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշույլ։ «Ռեժիմի կողմից ապօրինաբար արտոնություններից են օգտվում Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանը, արդեն չգիտեմ` որ տարբերակն է ճիշտ, Միքայել Մինասյանը։ Սերժ Սարգսյանը ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը, և նրա նշանակումները դիտարկում ենք այս կոնտեքստում»,- շեշտեց Զուրաբյանը։
Նա հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու Զաքարյանի թեկնածության քվեարկությանը, որպեսզի, ըստ նրա, ՀՀԿ կեղծարարները չստանան ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու հնարավորություն: