Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Press TV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. հաղորդում է Worldcapitaltimes-ը:
Զարիֆը շեշտել է, որ Թուրքիայի կառավարության մոտեցումը երկու երկրների հետ կապեր հաստատելու հարցում սխալ է:
«Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում և սխալ ենք համարում Անկարայի քաղաքականությունը Դամասկոսի և Բաղդադի նկատմամբ»,- ասել է նա։
Զարիֆի խոսքով՝ Սիրիայում Իրանի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է:
Թուրքիան իր հազարավոր զինվորներին ուղարկել է Հյուսիսային Սիրիա և Իրաք՝ քուրդ զինյալների դեմ պայքարելու և, այսպես կոչված, սիրիական զինված ընդդիմությունն ուժեղացնելու համար՝ երկու երկրներում էլ ռազմական բազաներ հիմնելով, թեև Բաղդադը և Դամասկոսը դատապարտել են իրենց տարածքների նկատմամբ ոտնձգությունը։
Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները տարածաշրջանային քաղաքականության հարցում առավել տեսանելի են Սիրիայում: Թուրքիան սատարում է սիրիական ընդդիմությանը 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմում, իսկ Իրանը լիակատար աջակցություն է ցուցաբերում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։