կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 13:08
Քաղաքական

Խմբակցությունը, որի անդամ է Լևոն Զուրաբյանը, ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել հակահայ զեկույցին. ՀՀԿ

Խմբակցությունը, որի անդամ է Լևոն Զուրաբյանը, ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել հակահայ զեկույցին. ՀՀԿ

Այսօր ԱԺ իններորդ նստաշրջանի առաջին քառօրյայում բանավեճ ծավալվեց պատգամավորների միջև ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայ զեկույցների վերաբերյալ:

Նախ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց հայկական պատվիրակությանը: Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե վերջին ժամանակներս բոլորը միայն խորհուրդ են տալիս: «Չի կարելի որոշակի տեղերում ինչ-որ կիքսեր գտնել: Մեկը Դուք բավական լավ մասնակցել եք այդ աշխատանքներին, ուրեմն ի՞նչ խնդիր կա ,- հարցրեց նա:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ԵԽԽՎ-ում ընդամենը մեկ խմբակցություն է կողմ հանդես եկել հակահայ զեկույցներին, դա «Լիբերալների և դեմոկրատների ալյանս» խմբակցությունն է, որի անդամ է եղել Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանն առաջարկում էր լսումներ կազմակերպել` քննարկելու ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պարտությունը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ընդունեց, որ հայկական պատվիրակությունը պետք է հետևություններ անի ու դասեր քաղի, բայցեւ նշեց, որ այդ նիստի ամենալավ գնահատականը տվեց Ադրբեջանի նախագահ Ալիևը` իր երեկվա կես ժամանոց ելույթով, որում նա, փաստորեն, իրեն մեկուսացնելով ԼՂ շուրջ ընթացքող բոլոր գործընթացներից, ՄԽ վերաբերյալ հայտնելով նախադեպը չունեցող դժգոհություն, ՄԽ-ին մեղադրեց ԼՂ կարգավորման գործընթացում արդյունքներ չունենալու մեջ:

Սամվել Ֆարմանայնը հորդորեց չփորձել սպիտակը սև ներկայացնել, ևս մեկ անգամ արձանագրեց, որ ԵԽԽՎ-ում միայն մեկ խմբակցություն է կողմ քվեարկել հակահայ զեկույցներին, և այդ խմբակցությունում ՀՀ-ն ներկայացնում էր մեկ պատգամավոր` Լևոն Զուրաբյանը: «Իհարկե, ես դա չեմ ասում` որպես մեղադրանք, որովհետև ամեն մեկս մեր ուժերի չափով կարողացել կամ չենք կարողացել ինչ-որ բան անել ստեղծված իրավիճակում, բայց գործ անելու փոխարեն սրեր ճոճելն անընդունելի է»,- ասաց նա: