|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ նրան մեղադրելով իրեն զրպարտելու մեջ: Նախկին վարչապետը պահանջում է գործարարից բռնագանձել 1 մլն դրամ:
Այս կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց Փայլակ Հայրապետյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ տեղյակ չէ հայցից, և որ այդ հարցերով զբաղվում է փաստաբանը՝ Արմենը: Նշենք, սակայն, որ տևական ժամանակ է այդ փաստաբանը չի իրականացնում Հայրապետյանի շահերի պաշտպանությունը: Արդյո՞ք Հայրապետյանն այս գործով ներկայացուցիչ ունի, թե՞ ոչ, պարզ կդառնա հունիսի 9-ին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ այս գործով առաջին դատական նիստի ընթացքում:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչն է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը: