կարևոր
6553 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-09 20:20
Հասարակություն

Պաժարն իմ սխալմունքով է եղել. զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը

Պաժարն իմ սխալմունքով է եղել. զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը

Սևանի դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, շարունակվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով հերթական դատական նիստը։

Գործով հարցաքննվեց տուժող Լևոն Խառատյանը, ինչից հետո դատարանում ցուցմունք տալու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։

«Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը ներս  է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, դեպի վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ Ինքը 2 անգամ է մտել դուրս եկել, դրանից ինձնից շատ է այրվածք ստացել։

Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի, որ լուսամուտի գոռում էին՝ տղերք պաժար է, դուրս եկեք, ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Եթե իմանայի իրենք դուրս չեն եկել, ես էլ դուրս չէի գա տնից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտի դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա երրորդին փրկել»,- ներկայացրեց նա։

Աղբյուրը՝ News.am