Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օֆշորային մեքենայությունների զոհ դարձած, սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը բարկացած է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա պահվածքից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դժգոհել է լրագրողներից, որ նրանք Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին օֆշորային սկանդալի վերաբերյալ հարցեր են ուղղել:
«Ի՞նչն է պատճառը, որ սրտով չի եղել հարցերը: Մի հատ իրա կոպեկին կպնեին` մարդ կուտեն: Իմ սաղ ունեցածը վերցրել են, հիմա եկել ա պահը, որ մարդիկ պետք է ճիշտը խոսեն, չեն թույլատրում խոսեն»,- բարկացած հայտարարեց Հայրապետյանը` նշելով, որ պատճառն այն է, որ նախկին վարչապետը նրա ընկերն է, այսինքն` նրանք մի խմբից են:
Ունեզրկված գործարարը նշեց, որ կցանկանար հարցեր ուղղել Կիպրոսի ներկայացուցչին: «Բայց ո՞վ թույլ կտա` մոտենամ իրեն: Էդ մարդն իրանց մոտ ա»,- ասաց նա և հիշեց գործով մեղադրյալ` ադամադագործ Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիպրոսյան արկածներից մի դրվագ. «Ինքն ու Կճոյանը Կիպրոսում 15 օր ման էին գալիս, մի օր զանգեցին, ասեցին` նստած քո կենացն ենք խմում: Ըտեղ չոքերս թուլացան` ո՞նց, իմ փողերը տանեն, ուտեն ու իմ կենացը խմե՞ն»:
Անդրադառնալով օֆշորային մեքենայությունների վերաբերյալ գործի ընթացքին` Հայրապետյանը նշեց, որ իր և Աշոտ Սուքիասյանի առերես հարցաքննություններն ավարտվել են, և այժմ վկաներին են հարցաքննում: «Ես դիմել եմ գլխավոր դատախազին` պահանջելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախկին վարչապետը, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը և Կճոյանը հարցաքննվեն, բայց ոչ մի պատասխան չկա»,- մտահոգություն հայտնեց գործարարը:
Նշենք, որ, բացի գլխավոր դատախազից, Հայրապետյանըը դիմել է նաև ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Անարձագանք է մնացել նաև նրա` «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին ուղղված նամակը:
Ի դեպ, օֆշորային մեքենայությունների գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը մտածում է փաստաբան վարձելու մասին: Հիշեցնենք, որ գործարարի շահերը նախկինում պաշտպանում էր Վաղարշակ Գևորգյանը, որի ծառայություններից Հայրապետյանը հրաժարվել էր անհայտ պատճառներով: